18:53 , 23 նոյեմբեր, 2015
Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ առայժմ նախագահ Էրդողանի հետ քննարկվում է կառավարության կազմը: Նա նաև նշել է, որ այսօր հանդիպելու է նախագահի հետ մի քանի առանցքային հարցերի շուրջ զրուցելու համար: Դավութօղլուն նաև ակնարկել է, որ եթե Էրդողանը տար իր համաձայնությունը, ապա այսօր Թուրքիան կունենար նոր կառավարություն: Դավութօղլուն անդրադարձել է նաև Սիրիայի հետ սահմանային անվտանգության հարցին՝ ասելով, որ տրված են համապատասխան ցուցումներ սահմանի անվտանգությանը սպառնացող որևէ զարգացում լինելու դեպքում անհապաղ տալ արժանի հակահարված: