Մաքրեք օրգանիզմը մեղրաջրի օգնությամբ


20:33 , 23 նոյեմբեր, 2015

Մաքրեք օրգանիզմը մեղրաջրի օգնությամբՄեղրաջուրն օժտված է բազում օգտակար հատկություններով, հայտնում է headinsider.net-ը: Մեղրաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ մեղրը լուծել 1 բաժակ տաք ջրի մեջ: Կստացվի 30-տոկոսանոց մեղրաջուր, որն իր կազմությամբ նման է արյան պլազմային:

Մեղրաջրի բուժիչ հատկությունները.

• Նորմալացնում է մարսողությունը՝ ազատելով «ծույլ աղիների» խնդրից:

• Ամրացնում է իմունային համակարգը, բուժում բրոնխիտը և թոքերը մաքրում լորձից:

• Մաքրում է աղեստամոքսային համակարգը մակաբույծներից և կանխում նրանց բազմացումը, ինչպես նաև աղիները մաքրում է կուտակված թույներից:

Հարկավոր է այն խմել առավոտյան սոված վիճակում: Այդ խառնուրդը կարելի է օգտագործել նաև դեմքը մաքրելու համար, ինչը մաշկը կդարձնի ավելի փափուկ, փայլող և մետաքսանման: