Չի բացառվում՝ ԵԽԽՎ-ն չկարողանա


18:20 , 23 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

«Սարսանգի ջրամբարի» վերաբերյալ զեկույցի նախապատրաստման, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաև օրերս անցկացված զորավարժությունների վերաբերյալ հարցազրույց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստում հնարավոր է քննարկվի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ հարց: Իսկ մինչ այդ եղել է նաև ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանք նամակը, որին ԼՂՀ ղեկավարությունն արձագանքել է՝ չնայած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը և ընդգծել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։ Հնարավո՞ր է Մարկովիչի Արցախ այցելությունը որոշակի փոփոխություններ մտցնի զեկույցի մեջ:

-Մենք մնում ենք նույն դիրքորոշմանը և գտնում ենք, որ եթե սոցիալական, մարդասիրական հարցերը քաղաքականացվում են, ապա այդտեղ կա որոշակի ենթատեքստ: Այստեղ կա շահարկումների լայն դաշտ, հետևաբար դեմք ենք, որ նման զարգացումներ տեղի ունենան: Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի խնդրին, ապա պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս այդ հարցը բարձրացրել է, դեռևս 1998-99 թվականներին այսպիսի առաջարկ է եղել, որ Արցախը պատրաստ է ջրային պաշարների որոշ մասը հատկացնել նաև Ադրբեջանին որպես փոխվստահության մթնոլորտի ձևավորում, որպես մարդկանց կենցաղային պայմանների բարելավման մարդասիրական դրսևորում: Բայց պաշտոնական Բաքուն միշտ մերժել է: Ավելին 2007թ.-ին, երբ Բրյուսելում եղել են Արցախ-Ադրբեջան փակ ձևաչափով վերջին բանակցությունները, այնտեղ նույնպես մենք առաջ ենք քաշել այդ գաղափարը, սակայն մերժվել է: Պատճառաբանությունը եղել է հետևյալը, որ այդ ջրային պաշարների ստանալուց հետո գյուղատնտեսական մթերքների մշակումը կարող է կազմել շահույթի տեսքով նավթից ստացած եկամուտների մի չնչին տոկոսը: Այսինքն ադրբեջանական իշխանությունները, ըստ ամենայնի, խոչընդոտում են սեփական բնակչության ջրային պահանջների բավարարումը՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը նաև իրենց սեփական օրենքները: Բայց սա Ադրբեջանն է և դրա դեմ դժբախտաբար որևէ տրամաբանական միջոց չկա: Եվ հիմա նրանք ուղղակի քաղաքականացնում են:

Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած զեկույց ցանկացած մարդու հետ, բայց այդ զեկույցը պետք է ունենա օբյեկտիվության հիմք, լինի համապարփակ և չքաղաքականացնի այս կամ այն գործընթացը, ինչպես Ուոլթերի պարագայում, որպեսզի այդ զեկույցից «խավիարի հոտ չգա»: Իհարկե որոշ փաստեր հուշում են, որ չի բացառվում ԵԽԽՎ-ն չակորղանա իր իմունային համակարգում գտնել ուժեղ բաղադրամասեր, որպեսզի ադրբեջանական կոռուպցիայի դեմ պայքարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ