Հրաձգություն Ֆրանսիայում. կա զոհ ու վիրավորներ


17:30 , 23 նոյեմբեր, 2015

Հրաձգություն Ֆրանսիայում. կա զոհ ու վիրավորներ168.am-ը գրում է.

Ֆրանսիայի մաքսային ծառայության մեկ սպա սպանվել ու երկու ոստիկան վիրավորվել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

«Հրաձգությունը տեղի է ունեցել օպերացիայի ժամանակ, որը կապված է եղել զենքի անօրինական շրջանառության հետ: Մաքսային ծառայության աշխատակիցներից մեկն այդ օպերացիայի շրջանակում մտել է շենք, ինչից հետո տեղում սպանվել է ավտոմատ զենքից»,- հայտնել է հեռուստաալիքը:

BFMTV-ի տվյալով՝ կրակ բացած տղամարդը ձերբակալվել է: