Մեղրաջրի առողջարար հատկությունները


16:50 , 23 նոյեմբեր, 2015

62Elq.am-ը գրում է

Խմելու ջուրն ու մեղրը կարող են օգնել քեզ ազատվել ավելորդ քաշից: Եթե ձեզ անհանգստացնում են մեղրում առկա շաքարի մասին մտքերը, ապա կարող եք մոռանալ դրանք, քանի որ իրականում դա նրա առավելություններից մեկն է, որովհետև մեղրում առկա շաքարը բնական ծագում ունի ու առողջ կալորիաների աղբյուր է: Բացի դրանից, այն կկանխի շաքարով քաղցրեցված ըմպելիքների հանդեպ ունեցած ցանկությունը: Գազավորված, զովացուցիչ ըմպելիքները լի են դատարկ կալորիաներով, ու չնայած բոլորը գիտեն սա, այնուամենայնիվ, շարունակում են օգտագործել դրանք: Կրճատելով դատարկ կալորիաներով հարուստ զովացուցիչ ըմպելիքների օգտագործումը, այն փոխարինելով մեղրաջրով՝ դուք կկանխեք ավելորդ ու անառողջ կալորիաների ընդունումը, հետևաբար և ավելորդ քաշ ձեռք բերելը: Արդյունքը հնարավոր է տեսանելի չլինի մեկ գիշերվա ընթացքում, սակայն մի փոքր համբերություն, ու դուք կնկատեք դրա ազդեցությունը: 

Մարսողական համակարգի համար

Ամեն օր առավոտյան մեկ բաժակ մեղրաջուր անոթի ընդունելով` դուք կօգնեք լավացնել ձեր մարսողական համակարգը: Մեղրի հակաբորբոքային հատկությունները կհանգստացնեն ստամոքսի թթվայնությունը ու միաժամանակ կլավացնեն աղիների աշխատանքը: Այն նաև կկանխարգելի հաստ աղու ջրազրկումը ու կհեշտացնի արտաթորանքից ազատվելը: Այն կօգնի աղիների կանոնավոր աշխատանքին, հետևաբար նաև առողջ քաշի պահպանմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ