Բելգիան կարող է միանալ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողությանը. ՆԳՆ


14:46 , 23 նոյեմբեր, 2015

655-402-ian-iambon-belgiia-vytreshen-ministyrԲելգիան չի բացառում զինված ուժերի միանալը Սիրիայում լայն միջազգային հակաահաբեկչական կոալիցիային։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Ես չեմ փակում դուռը, սակայն դա պետք է անել կոալիցիայի հետ և միջազգային որոշման առկայությամբ»,- ասել է նա RTL հեռուստառադիոընկերության եթերում՝ պատասխանելով Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությանը Բելգիայի մասնակցության հնարավորության մասին հարցին։

Յամբոնի խոսքով՝ որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին։