Ռուս զինվորականները զեկուցել են Սիրիայում ռմբակոծությունների 2 օրերի մասին


12:29 , 23 նոյեմբեր, 2015

SAVX7428-1Ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում նոյեմբերի 21-22-ը կատարել են 141 մարտական թռիչք և հարվածել են ահաբեկիչների 472 օբյեկտի ուղղությամբ: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Հարվածներ հասցվել են Հալեպ, Դամասկոս, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Հոմս, Ռաքքա և Դեյր-էլ-Զոր նահանգներում:

Կոնաշենկովը նշել է, որ անցած 2 օրերին ռուսական ավիախումբը շարունակել է թիրախների ակտիվ լրացուցիչ հետախուզում իրականացնել և հարվածներ հասցնել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների առանձին օբյեկտների ուղղությամբ: