12:06 , 23 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցող հակաահաբեկչական գործողությունների ֆոնին Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը, ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունները բնականոն աշխատում են, այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Բրյուսելում ՀՀ դիվ. ներկայացուցչությունները՝ Բելգիայում դեսպանություն, ԵՄ-ում առաքելություն, ՆԱՏՕ-ում առաքելություն բնականոն աշխատում են»,– «Թվիթեր–ում գրել է նա։
Հիշեցնենք, որ Բրյուսելում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել։