Eagles of Death Metal ռոք խմբի անդամները առաջին անգամ պատմել են փարիզյան ահաբեկչության մասին


11:00 , 23 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի անդամները առաջին փարիզյան սարսափելի ահաբեկչությունից հետո անգամ պատմել են կատարվածի մանրամասները: Տեսանյութի անոնսային տարբերակը հրապարակել է Vice պարբերականը: Իսկ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի այս շաբաթվա մեջ: 

Սոլիստ Ջեսսի Հյուզը, մասնավորապես, պատմել է, որ ահաբեկչական հարձակման սկզբից հետո երկրպագուները փախել են երգիչների հանդերձարան, բայց ահաբեկիչները վազել են նրանց հետևից ու սպանել: «Կենդանի մնաց միայն մի դեռահաս, ով թաքնվել էր իմ կաշվե բաճկոնի հետևում», -ասել է երաժիշտը: The Daily Mail-ը գրում է, որ Հյուզը հուզվել է կատարվածի մասին պատմելիս և հազիվ զսպել արցունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ