«Բարսելոնա»-ն կարող էր 20 գոլ խփել «Ռեալ»-ի դարպասը. Չավի


10:50 , 23 նոյեմբեր, 2015

xavi-22«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայումս հանդես գալիս «Ալ Սադ»-ում, հայտարարել է, որ «կապտանռնագույններ»-ն արժանի էին հաղթանակ տանել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ:

«Եթե դատենք գոլային պահերով, ապա հաշիվը կարող էր շատ ավելի խոշոր լինել: «Ռեալ»-ը մրցակցի դարպասը գրավելու 2-3 հնարավորություն ուներ, մինչդեռ «Բարսելոնա»-ն կարող էր նվազագույնը 20 գոլ խփել»,-Marca-ն մեջբերում է Չավիի խոսքերը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 12-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական ակումբը 4:0 ջախջախիչ հաշվով հաղթել է «արքայական ակումբ»-ին: