Ռուսական սուզանավը որոնում են Շոտլանդիայի ափերի մոտ. Telegraph


09:50 , 23 նոյեմբեր, 2015

why-independence-could-put-scotland-in-danger-of-russian-invasionՇոտլանդիայի ափերի մոտ Մեծ Բրիտանիայի և դաշնակիցների համատեղ ուժերով անցկացվում է ռուսական սուզանավի որոնողական գործողություն։ Այն նկատվել էր մոտ 10 օր առաջ՝ գրում է The Telegraph-ը։

Լրագրողների տվյալներով՝ որոնումներին մասնակցում են HMS Sutherland բրիտանական հածանավը, սուզանավ, ինչպես նաև Ֆրանսիայի և Կանադայի պարեկային օդանավերը։

Նշվում է, որ Ռուսաստանի համար հետաքրքրություն է ներկայացնում տեղեկությունը բրիտանական Trident ծրագրի մասին, որը նախատեսում է սուզանավերի վրա միջուկային զսպման միջոցների տեղակայում։