09:30 , 23 նոյեմբեր, 2015
Վայրի բնության պայմաններում կենդանիները շրջապատի աղմուկը լսում են նույնիսկ քնած վիճակում: Այդ մասին հայտնել են բրիտանական գիտական ինստիտուտների կենսաբան-գիտնականները, ովքեր որոշ ժամանակ ապրել են Աֆրիկայի սավանայում՝ հետևելով տեղի կերդանական աշխարհին՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Պարզվել է, որ կենդանիների մոտ ձայնային ընկալման համակարգը այնպես է կառուցված, որ բարձր հաճախականության ձայները նվազագույն հզորության դեպքում բավականին սուր են ընկալվում նրանց կողմից: Կենդանիների ուղեղը հատուկ բջիջների շնորհիվ անընդհատ վերլուծում է ստացված ձայնային տեղեկատվությունը:
Այդ պատճառով նույնիսկ քնած ժամանակ կենդանիները լսում են շրջապատի ձայները և ակնթարթորեն արձագանքում ցանկացած բնույթի վտանգի: