Վիրաբույժները 16 ժամ շարունակ տղամարդուց հեռացրել են 108 կիլոգրամանոց խալը (լուսանկարներ)


05:22 , 23 նոյեմբեր, 2015

Օրերս չինացի վիրաբույժները մի ուռուցք են հեռացրել, որը, ինչպես նրանք ենթադրում են, աշխարհում ամենամեծն է: Նորագոյացությունը, որը հեռացվել է տղամարդու ոտքից, 108 կիլոգրամից ավել է կշռել:

37-ամյա Յան Ջանբին ծնվել է մեջքի ներքևի հատվածում սև խալով: 9 տարեկանից սկսած՝ այն սկսել է մեծանալ:
12 տարեկանում այն արդեն բռունցքի չափերի է հասել: Խալը հեռացրել են, սակայն այն սկսել է կրկին աճել և հասել է 108 կիլոգրամի:

Ինչպես հայտարարել են վիրաբույժները՝ Յանը տառապում է նեյրոֆիբրոմատոզով, որը գենետիկ հիվանդություն է և ազդում է հյուսվածքների նորմալ աճի և զարգացման վրա:

Դժբախտ տղամարդը, որն իր վրա այդքան մեծ ծանրություն է տարել, ավելի վաղ պատմել է, որ ուռուցքն այնքան մեծ է եղել, որ նա ամբողջ ժամանակն անկողնում է անցկացրել, գրում է Mail Online-ը:

Խալի հեռացման վիրահատությունը 16 ժամ է տևել, որին 9 վիրաբույժ է մասնակցել: Ընդ որում, չնայած վիրահատական բարդություններին՝ տղամարդն արագ ապաքինվում է: Եթե նրա ինքնազգացողությունը չվատանա, ապա նրան մոտ ժամանակ հիվանդանոցից դուրս կգրեն:

12243118_1653868784855746_8865484291697175062_n arm132267426074 arm138635677218 arm139714112732 maxresdefault