04:26 , 23 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Մեքսիկացի հոգևորական Ալֆրեդո Խուերտա Զավալան մեղադրվում է 13 և 14 տարեկան քույրերի բռնաբարության համար:
The Huffington Post-ը հայտնում է, որ 56-ամյա հայր սուրբը Օակսակա քաղաքում աղջիկների հետ սեռական կապի մեջ է մտել ավելի քան 100 անգամ 4 տարի շարունակ:
Ոստիկանությունից պնդում են, թե հոգևորականը աղջիկներին ստիպել է հավատալ, թե ինքն ընտրված է Քրիստոսի կողմից, ուստի իր կամքին պետք է ենթարկվել անվերապահորեն:
Զոհերից մեկը մասնավորապես պատմել է, որ հոգևոր հայրը օրալ սեքսը ներկայացրել է որպես յուրաքանչյուր առաքինի քրիստոնյա կնոջ պարտականություն:
Հայր Ալֆրեդոն ձերբակալված է, նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում: