18:36 , 22 նոյեմբեր, 20155 Հալդեն

Հալդեն բանտը առավելագույն անվտանգության համակարգ ունեցող բանտ է, որը գտնվում է Նորվեգիայի Հալդեն բնակավայրում: Բանտը հիմնադրվել է 2010թ.ին: Այն նախագծված է այնպես, որ հնարավորինս առավելագույն չափով հնարավորություն ընձեռնվի բանտարկյալներին ինտեգրվել հասարակության մեջ՝ բանտից դուրս կյանքը բանտի պատերի ներսում խթանելու միջոցով: Դրան են ծառայում ոչ միայն բանտի նախագծման դիզայնն այլև ծրագրերը, որոք իրականացվում են բանտարկյալների համար, ինչպես օրինակ խմբակները, որտեղ բանտարկյալները կարող են զբաղվել սպորտից մինչև երաժշտությամբ: Իսկ բանտապաններն այստեղ անզեն են հսկում բանտարկյալներին՝ համայնքի մթնոլորտ ստեղծելու նպատակով:
Մարիկոպայի բանտում իսկական զվարճանք է տիրում: Այստեղ բանտարկյալները միասնական պար են պարում փոփ երաժշտության ներքո: Մոտ 1500 բանտարկյալների բեմադրած պարը հաճախ ներկայացվում է բարեգործական միջոցառումներին ու մշակութային միջոցառումներին: Բանտարկյալները դրա դիմաց նույնիսկ վճար են ստանում: Բանտը նաև շոուներ է կազմակերպում, որտեղ հանդիսատեսը կարող է լուսանկարվել բանտարկյալների հետ ու շապիկներ գնել:
![]() |
![]() |
Բանտը երեխաների տեղը չէ, սակայն ոչ Արանխուզ բանտի դեպքում, որը գտնվում է Իսպանիայի նույնանուն բնակավայրում: Այստեղ ազատազրկման մեջ են ապրում իսկական հանցագործներ, սակայն այստեղ են ապրում նաև նրանց ընտանիքները: Երեխաներին թույլատրվում է մնալ բանտում ընտանիքների հետ մինչև որոշակի տարիք, որից հետո նրանք տեղափոխվում են բարեկամների տները:
Բանտախցերը, ինչպես կարող եք արդեն պատկերացնել, խիստ տարբերվում են սովորական բանտախցերից՝ դրանք ավելի ընդարձակ են ու առանձին լոգարաններ ունեն:
Սան Պեդրո բանտը գտնվում է Բոլիվիայում: Բանտարկյալներն այստեղ պետք է բանտախցերի համար վարձ վճարեն և նրանք աշխատանք ունեն բանտի ներսում: Բանտարկյալների մեծ մասն այստեղ ապրում է իր զույգի և երեխաների հետ: Այստեղ թույլատրվում է նույնիսկ զբոսաշրջիկների մուտքը, ովքեր վարձավճարի դիմաց կարող են նույնիսկ մեկ գիշեր անցկացնել այստեղ: Ասում են, որ տեղի ոստիկանությունը միայն բանտի տարածք է մտնում կաշառք հավաքելու նպատակով:

Սա ավելի շատ 5 աստղանի հանգստյան տուն է հիշեցնում, քան բանտ: Ջաստիզենտրում Լեոբեն բանտը գտնվում է Ավստրիայի Ստեիերմարկ բնակավայրում: Այն ստեղծվել է «Hohensinn Architektur» ճարտարապետական ընկերության կողմից: Բանտի պատերին կարելի է երկու գրառում կարդալ, որոնցից մեկը վերցված է ԱՄՆ անկախության հռչակագրից. «Բոլոր մարդ արարածները ծնված են ազատ և հավասար արժանապատվությամբ ու իրավունքներով»: Իսկ մյուսը՝ «Յուրաքանչյուր ազատազրկված անձ պետք է արժանանա մարդասիրական ու արժանապատվությանը ներհատուկ հարգալից վերաբերմունքի»:
