ՀԱԿ-ը ծանր հարված հասցրեց ազգային միասնության գաղափարին եւ ՈՉ-ի երկրորդ ճակատին


15:01 , 22 նոյեմբեր, 2015

Երկու օր առաջ ՀԱԿ-ը ի դէմս իր ատասխանատուների ծանր հարուած հասցրեց ազգային միասնութեան գաղափարին եւ ՈՉ-ի երկրորդ ճակատին։ Շատ լաւ իմանալով, որ Հանրային փրկութեան ճակատը (ՀՓՃ)(Չեմ կարող արտաբերել էդ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ դատարկախօսութիւնը, որն ընդունուեց մեր առաջարկած ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ անուան հակառակ) տեւական գործընթաց է ՈՒԶՈՒՄ սկսել դեկտեմբերի 1-ից, նրանք ազդարարեցին, որ իրենք դեկտեմբերի 3-ին էլ են հանրահաւաք անելու, այսինքն՝ իրենք առաջինը գերեզմանաքար դրեցին դեկտեմբերի 1-ի գլխաւոր նպատակադրման՝ ՏԵՒԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ծրագրի վրայ։ Եւ աւելին՝ շեշտեցին, որ մարդիկ չշփոթեն դեկտեմբերի 1-ի հետ, որ դա իրենցը չէ՝ ՈՒՐԻՇԻՆՆ Է...
Նրանց զուգահեռ ոմանք էլ (ԱՇՈՏ Մանուչարեանը) կոչ են անում չմասնակցել գործընթացին ընդհանրապէս։ Դա նախ ծուլութիւն է, ապա լուրջ քաղաքական սխալ։ Չմասնակցելը իշխանութիւնների օգտին է։ 
Պէտք է վճռականօրէն դէմ արտայայտուել եւ թոյլ չտալ, որ ապօրինի հանրաքուէն կայանայ եւ կայանայ առանց դիմադրութեան, սահուն ընթացքով։ Այսօր պիտի շեշտուի դրա հակասահմանադրականութիւնը, վաղը արգելուի կազմակերպումը եւ ամենավերջում ասուի՝ ՈՉ ՈՉ ՈՉ...
Մեր հանրահաւաքը Նոյ.27-ին Ազատութեան հրապարակում է ժամը 17։00՝ ՈՉ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻՆ ու ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ կարգախօսով...ՅԵՏՈՅ ԷԼ ԵՐԹ ՈՒՆԵՆՔ ՆՈՅՆ ՊԱՀԱՆՋՈՎ։ Վերջում էլ կամեցողներով ԿՄԱՍՆԱԿԱՑԵՆՔ նաեւ համերգին...Ամսի 1-ին էլ կմասնակցենք, որպէս աջակցող դիտորդներ մեր նպատակադրումների շրջանակներում, որովհետեւ չենք կարող մեզ թոյլ տալ նպատակադրումներ, որոնց իրականացումը այլոց վրայ կդրուեն։