Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն կլքի Մադրիդի «Ռեալ»-ը, եթե աշխատանքից չազատվի թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, Ռոնալդուն հայտարարել է Իսպանիայի առաջնության տնային համդիպմանը «Բարսելոնա»-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0։4)։
«Կամ կհեռանա Բենիտեսը, կամ՝ ես»,- հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է պորտուգալացին։