15:00 , 22 նոյեմբեր, 2015Ինչպե՞ս լսել սիրած երաժշտությունն այնպես, որ ձայնը չխանգարի մյուսներին. «Իհարկե ականջակալներ հագնելով»,- Դուք կասեք: Սակայն ականջակալները կրելով՝ դու քեզ զրկում ես մյուս ձայները լսելու հնարավորությունից. դժվար է նկատել, որ ընկերներդ ինչ-որ բան են ուզում ասել, իսկ փողոցում էլ հնարավոր է չլսես մոտեցող մեքենայի ձայնը: Բացի այդ, անորակ ականջակալների պատճառով հնարավոր է նույնիսկ վնասել ականջները:

Այժմ ավանդական ականջակալների անհարմարության մասին կարելի է մոռանալ: Գիտնականները նոր գադջեթ են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն վայելել սիրած երաժշտությունը, այլև լսել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակայքում:

Այս սարքն իրենից օղակապ է ներկայացնում, որը չունի ո՛չ լարեր, ո՛չ էլ ականջի մեջ տեղադրելու մասեր: Ձայնը փոխանցվում է այսպես կոչված «ոսկրային անցուղով»:

Սարքը որպես օղակապ անհրաժեշտ է հագնել գլխին: Այն արտադրում է հատուկ հաճախականության ձայնային ալիքներ և փոխանցում դրանք անմիջապես գանգի միջով: Ոսկրերի միջոցով ձայնային տատանումները հասնում են ներքին ականջ: Այսպիսով դու հրաշալի լսում ես բոլոր ձայները, որը վերահաղորդում է սարքը և միաժամանակ կտրված չես արտաքին աշխարհից:

Սարքը նաև հագեցած է բարձրախոսով, այնպես որ դրանով հնարավոր է խոսել հեռախոսով կամ սկայպով: Սարքը սնուցվում է մարկոցներով, որոնց աշխատունակությունը 8 ժամ է: Տեղեկատվության փոխանցումը կատարվում է «Bluetooth» համակարգով: Սարքի հաճախականության միջակայքը 300-19,000 գեգահերց է:

Այս սարքերն արդեն վաճառքում են, սակայն գինը դեռևս փոքր ինչ բարձր է՝ 149 դոլար: Սակայն ժամանակի ընթացքում՝ պահանջարկի աճի հետ մեկ տեղ, գիտը ամենայն հավանականությամբ կիջնի: