«Մանկական եվրատեսիլ-2015»-ն այսօր՝ ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերում


18:10 , 21 նոյեմբեր, 2015

«Մանկական եվրատեսիլ-2015»-ն այսօր՝ ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերումLife.panorama.am-ը գրում է.

«Մանկական եվրատեսիլ-2015» սիրված միջազգային մրցույթին կարող եք հետեւել այսօր՝ ժամը 22:30-ին, Առաջին ալիքի եթերում:  Մրցույթը կմեկնաբանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը: 

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա 11 համարի ներքո՝ ներկայացնելով “LOVE” խորագիրը կրող երգը: Հայաստանի միավորները կհայտնի «Մանկական եվրատեսիլ-2014»-ի մասնակից Բեթթին, ով անցած տարի վերոնշյալ մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը: 
«Մանկական եվրատեսիլ»-ին կարող եք հետեւել նաեւ Հանրային ռադիոյով՝  107.7 հաճախականությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ