Իրանի տարածքում օտար հետախուզական անօդաչու թռչող սարք է ընկել


18:00 , 21 նոյեմբեր, 2015

CMSZ4eYUAAAVh4qԻրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզիստան նահանգի Շուշ քաղաքի մոտ ընկել է օտար հետախուզական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Այդ մասին հայտնել են Իրանի իշխանությունները։

Նրանք չեն հայտնել տեղի ունեցածի մանրամասները, սակայն խոստացել են դա անել մոտ ժամանակներս։ Ներկա դրությամբ հայտնի չէ, թե որ երկրին է պատկանել հետախուզական ԱԹՍ-ն։ Անվտանգության ուժերը զննում են ԱԹՍ-ի կործանման վայրը։