Ալլա Պուգաչովան ահաբեկչությունների պատճառով վախենում է դուրս գալ տնից


16:15 , 21 նոյեմբեր, 2015

600x400_0xd42ee430_18120352951422451186Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան չի ցանկանում դուրս գալ իր տնից՝ Մոսկվայում ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքների պատճառով: Ժողովրդական արտիստը մի կողմ է դրել բոլոր անելիքները սեփական կյանքը չվտանգելու համար՝ հայտնում է gogetnews.info-ն:

Պուգաչովան լրջորեն վախեցած է աշխարհում տեղի ունեցող ահաբեկչություններից: Պայթյունների վախից երգչուհին հրաժարվում է դուրս գալ տնից: Իր տանը գտնվելով՝ նա իրեն շատ ավելի ապահով է զգում: Ռուսական ԶԼՄ-ները կիսում են Պուգաչովայի դիրքորոշումը և ռուսաստանցիներին խորհուրդ են տալիս զգույշ լինել փողոցներում և ձգտել խուսափել այն վայրերից, որտեղ մարդիկ կուտակվում են: