15:45 , 21 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ ահաբեկչության սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվության է տիրապետում, ինչի պատճառով էլ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է առավելագույնի, հաղորդում է Le Soir-ը:
«Հնարավոր թիրախներն են առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտն ու մարդկանց մեծ կուտակումներով միջոցառումները», — ասել է Միշելը: