Ամենամեծ ծավալները գումարային առումով ունեն առևտուրն ու արդյունաբերությունը


22:10 , 21 նոյեմբեր, 2015

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 թ.-ի հունվար-հոկտեմբերին արձանագրված 3,5 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 816 մլրդ 674 մլն դրամ: Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 1 տրլն 63 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 960 մլրդ 82 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 857 մլրդ 711 մլն դրամ, շինարարությանը` 304 մլրդ 323 մլն դրամ: