12:25 , 21 նոյեմբեր, 2015
Չինաստանում բնակչությանը ջրով ապահովելու համար կօգտագործվի Հիմալայների գագաթների ձյունածածկը: Դրա պատճառը երկրի բնակչության շրջանում պլաստիկ շշերով ջրի պահանջարկի մեծացումն է, գրում է Supreme2.ru պարբերականը:
Մեծածավալ աղտոտվածության պատճառով չինացիները չեն վստահում ծորակների ջրերին և գերադասում են պլաստիկ շշերի ջուրը: 2013 թվականին նրանք խմել են ավելի քան 40 միլիոն լիտր հանքային ջուր: Հետազոտությունը ցույց է տվել, որ Չինաստանը արդեն գերազանցել է ամերիկացիներին և դարձել է աշխարհում ջրի թիվ առաջին սպառողը:
Պեկինը դեռևս 1950-ական թվականներին զբաղեցրել է Տիբեթի մի մասը և լեռներում այժմ տեսնում է նոր ճյուղի ստեղծման աղբյուր: Երկրի ղեկավարությունը այնտեղ կներգրավի ոչ միայն տիբեթյան ընկերություններին, այլ նաև Չինաստանի և այլ երկրների կառավարական և մասնավոր ընկերությունների:
Միաժամանակ ակտիվիստները նախազգուշացնում են բնապահպանության համար դրա վտանգավորության մասին: