14:50 , 21 նոյեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Ծաղրական կոմեդիայի պրեմիերան լինելու է 2016-ի հունվարի 29-ին։ Համացանցում է հայտնվել «Սևի 50 երանգները» ծաղրական կոմեդիայի թրեյլերը։ Այն տարածել է Open Road Films կինոստուդիան։ Ֆիլմը ծաղրում է «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամային։ Գլխավոր հերոսը Բլեքն է (ինչպես էրոտի դրամայում գլխավոր հերոսի անունը Քրիստիան Գրեյ է)։ Ծաղրական կոմեդիայում գլխավոր դերերը մարմնավորում են Մարլոն Ուայանսը, Կալի Հոուկը, Ֆրեդ Ուիլարդը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միանգամից նկարահանվելու են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկու մասերը։