Մալիի դեպքերը միայն ամրապնդեցին ահաբեկչության դեմ պայքարելու մեր վճռականությունը. Օբամա


12:00 , 21 նոյեմբեր, 2015

Untitled-1ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է գրոհայինների հարձակումը Մալիի մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա՝ անվանելով դա «ևս մեկ սոսկալի հիշեցում ահաբեկչական չարիքի մասին»։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

«Դա միայն ամրապնդել է այդ մարտահրավերներին դիմակայելու մեր վճռականությունը»,- ասել է նա։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն անդրդվելի կմնա նրանց դեմ պայքարում, ովքեր հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։

Օբաման հավելել է, որ ամերիկացի զինծառայողներն օգնել են պատանդների ազատման հարցում, ինչը թույլ է տվել խուսափել մեծ թվով զոհերից։