«Ժամանակ». Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում


09:50 , 21 նոյեմբեր, 2015

 «Ուկրաինայում  ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում։ Ուկրաինական CorruptUA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ՝ Անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի շքեղ առանձնատունը դարձել Է ՀՀ դեսպանի նստավայրը, որն արժե մոտ 2.5 մլն դոլար, եւ ոչ մի խոսք չկա, որ այն Մանուկյանին վարձով Է տրվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։