19:40 , 21 նոյեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Պարֆյումերիայի Norell New York ամերիկյան բրենդն իր Norell բուրմունքի սահմանափակ տարբերակը թողարկվել է 50 միլիլիտր տարողությամբ մեծ ու կարճ բյուրեղապակյա սրվակներով, որի խցանը հարմար է օծանելիքը մաշկին քսելու համար: Սրվակները պատրաստվել են ֆրանսիական Baccarat մանուֆակտուրայի կողմից: Պարֆյումի տիրաժը կազմել է 500 նմուշ՝ հատը 1500 դոլար գնով, հաղորդում է Luxurylaunches-ին:
Պարֆյումեր Սելին Բարելը նորացրել է բուրմունքի դասական բանաձեւը, որը 1968 թվականին ստեղծվել Է բրենդի հիմնադիր Նորման Նորելի կողմից: 50 միլիլիտր պարֆյում ստեղծելու համար օգտագործվել է հասմիկի երկու հարյուրից ավելի թերթիկների լուծամզվածքը:
Baccarat մանուֆակտուրան հիմնադրվել է 1764 թվականին Ֆրանսիայում: Այն արտադրում է ամանեղեն, լուսամփոփներ եւ ինտերիերի բյուրեղապակե առարկաներ, ինչպես նաեւ ոսկերչական իրեր (1993 թվականից):