Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ուղիների մասին


08:50 , 21 նոյեմբեր, 2015

philip_hammond_200815ԴԱԻՇ ահաբեկչության կազմակերպության դեմ պետք է պայքարել՝ փակելով դրա ֆինանսական հոսքերն ու սահմանափակելով նավթին հասանելիությունը՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը՝ ողջունելով ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը: Այս մասին գրում է Trend-ը:

«Մենք պետք է գործենք՝ շարունակելով փակել ֆինանսական հոսքերը, սահմանափակելով նավթին հասանելիությունը և դադարեցնելով արտասահմանից նոր գրոհայինների հոսքը՝ բացի մեր ռազմական գործողություններից ընդդեմ ԴԱԻՇ-ի արատավոր գաղափարախոսության»,- հայտարարել է նա: