Անհավանական չափերի ձյունե վիշապ Յակուտիայի դաշտերում (լուսանկարներ)


05:27 , 21 նոյեմբեր, 2015

Յակուտիայում ավարտվել են «Նա վիշապ է» ֆենտզի–մելոդրամայի նկարահանումները։ Առաջին տեսարանի նկարահանման համար անհրաժեշտ եղավ անգլիացի նկարիչ Սայմոն Բեկը, ով համարվում է սնոու–արտի հիմնադիրը։

Նա մի քանի ժամվա ընթացքում ձյունապատ սառույցի վրա հսկայական վիշապի պատկեր ստեղծեց։ Ձյունե վիշապի պատկերը կդառնա ֆիլմի առաջին տեսարանը, որում հանդիսատեսին կծանոթացնեն այդ հրաշունչ կենդանուն երկրպագելու ծեսին։