04:41 , 21 նոյեմբեր, 2015
Սաուդյան Արաբիայում դատարանը դերասան և պոետ Աշրաֆ Ֆայադին իսլամից հրաժարվելու պատճառով մահվան է դատապարտել: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Human Rights Watch-ի իրավապաշտպաններին:
Իրավապաշտպանների ձեռքի տակ է հայտնվել դատական փաստթուղթը, որտեղ ասվում է, որ պաղեստինյան ծագմամբ պոետը, որը մեղադրվում է հավատափոխության մեջ, գլխատման է դատապարտված:
Ֆայադը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները և պնդում, որ ինքը հավատացյալ մուսուլման է: Նրան ձերբակալել են վկայի ցուցումունքների հիման վրա, որն իբր թե տեսել է, թե ինչպես է Ֆայադն անիծել Աստծուն, Մուհամեդ մարգարեին և Սաուդյան Արաբիան: