Կոլումբիացի մաֆիոզները գնդակահարել են սրճարան ներխուժած «Իսլամական պետության» ահաբեկիչներին


01:04 , 21 նոյեմբեր, 2015

Трое членов Միջազգային հետախուզման մեջ գտնվող կոլումբիական մաֆիայի 3 ներկայացուցիչ գնդակահարել են ինքնաձիգերով սրճարան ներխուժած «Իսլամական պետության» ներկայացուցիչներին։ Իրենց գործողություններով նարկոկարտելի անդամները փրկել են տասնյակ կյանքեր և փակուղի են մտցրել դեպքի վայր ժամանած ոստիկաններին, հաղորդում են կոլումբիական ԶԼՄ–ները։

Միջադեպը տեղի էր ունեցել փարիզյան սրճարաններից մեկում, երեկոյան։ Հաստատություն էին ներխուժել ահաբեկչական խմբավորման 2 անդամ և անկանոն կրակ բացել հաճախորդների ուղղությամբ։ Այդ պահին սրճարանում են գտնվել նաև կոլումբիական «հյուսիսային նարկոկարտելի» անդամներից երեքը, ովքեր պատասխան կրակով սպանել են ահաբեկիչներին և փրկել սրճարանի այցելուների կյանքը։ 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կոլումբիացիներին։ Այժմ ֆրանսիացի իրավապահների առջև հարց է դրված. ի՞նչ անել ձերբակալվածների հետ, ովքեր, փաստացի, նոր ահաբեկչություն են կանխել երկրում, որը դեռ ուշքի չի եկել նոյեմբերի 13–ի ահաբեկչական ակտից հետո։ Ամենայն հավանականությամբ մաֆիոզները կհանձնվեն Կոլումբիայի իշխանություններին, հաղորդւոմ են ԶԼՄ–ները։