Գվինեթ Փելթրոուն և Բեյոնսեի դուստրը երգել են Coldplay նոր ալբոմի համար


23:48 , 20 նոյեմբեր, 2015

Gwyneth-Paltrow-Beyonce-Ivy-BlueՄի քանի շաբաթ անց լույս կտեսնի Coldplay խմբի նոր ալբոմը՝ A Head Full Of Dreams անվանմամբ spletnik.ru-ն: Այսօր հայտնի է դարձել, որ ձայնասկավառակի ստեղծման համար աշխատել են ոչ միայն խմբի երաժիշտները, այլև ուրիշ աստղեր:

Օրինակ՝ երգերից մեկում կարելի է լսել հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուի ձայնը: Նա ձայնակցում է Everglow թրեքում:

Ալբոմի ստեղծմանը մասնակցել է նաև Բեյոնսեն, ում ձայնը կարելի է լսել միանգամից 2 երգում: Ձայնագրություններից մեկում լսվում է նաև Բեյոնսեի դստեր` 3-ամյա Բլու Այվիի ձայնը: