Ծննդյան տոները ֆարս ու «անիմաստ իրարանցում» կլինեն, որովհետեւ աշխարհը պատերազմի մեջ է


23:40 , 20 նոյեմբեր, 2015

710x400_1445415776_francisk_266-y-papa-rimskiy_vatikanAraratnews.am-ը գրում է.

Հինգշաբթի Վատիկանում քարոզի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ առաջիկա Ծննդյան տոները ֆարս ու «անիմաստ իրարանցում» կլինեն, որովհետեւ աշխարհը պատերազմի մեջ  է, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:

Նա իր խոսքում հիշատակել է ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ անմեղ զոհերի, որոնք տուժել են ռազմական հակամարտություններից  եւ կարեկցել է այն երեխաներին, որոնք հնարավորություն չունեն կրթություն ստանալու: Նա նաեւ հավելել է, որ նրանք, ովքեր պատերազմներ են հրահրում եւ ովքեր զենքի վաճառքից շահույթ են ստանում «անիծված են աստծու կողմից»:

«Ծննդյան տոներն են մոտենում: Կրակներ կլինեն, տոնակատարություններ, փայլփլուն ծառեր,  Սուրբ ծննդի բեմականացումներ` այն դեպքում, երբ աշխարհը պատերազմի մեջ է»,- նշել է Վատիկանի ղեկավարն իր ելույթում:

«Այս ամենը անիմաստ իրարանցում է: Աշխարհը չի հասկացել, թե ինչպես համաձայնության մեջ ապրի: Ամբողջ աշխարհը պատերազի վիճակում է»,- հավելել է նա:

Նրա կարծիքով, այն ամենը, ինչ կմնա ներկայիս հակամարտություններից հետո,   «ավերակներն են, հազարավոր անգրագետ երեխաներ, բազմաթիվ անմեղ զոհեր եւ փող զենքի առեւտրականների գրպաններում»:

Ի վերջո Հռոմի պապն ընդգծել է, որ երբեմն պատերազմի համար կարող են պատճառներ լինել, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում աշխարհում, ոչ մի արդարացում չունի, կարծում է նա: