Հրաձգություն՝ Քյոլնի սրճարանում


12:42 , 20 նոյեմբեր, 2015

4133877Այսօր Քյոլն քաղաքի սրճարաններից մեկում տեղի է ունեցել հրաձգություն: Ոստիկանության տվյալներով՝ զոհվել է մեկ և վիրավորվել հինգ մարդ: Kölner Stadt-Anzeiger թերթի տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են երկու կասկածյալի, ովքեր թաքնվել են Porshe ավտոմեքենայում:

Ինչպես նշվում է, սրճարանը որոշ ժամանակ փակ է եղել վերանորոգման պատճառով: Հանցագործության պահին այնտեղ եղել են վեց հաճախորդ և բարմենը: DPA գործակալության տվյալներով՝ հարձակվողները եղել են հինգ հոգի: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: