Որպեսզի արմատախիլ արվի «աղջիկ փախցնելու» ադաթը, պետք է մի քանի տասնյակ ջիգիթի նստացնել բռնաբարության համար


12:11 , 20 նոյեմբեր, 2015

Աշնանային մի օր էր Արարատյան դաշտում, ու Կոստյան կարդում էր օրվա մամուլը, որն, ինչպես միշտ, հագեցած էր այնպիսի օրհասական կարևորություն ունեցող լուրերով, ինչպիսիք ինքնասպանություններն էին, սպանությունները և բռնաբարությունները, երբ նրա աչքը ծակեց մի տապոռություն...

Լավ, իսկ հիմա լուրջ։ Ուրեմն, հերթական անգամ մաքուր հայկական մի դրամատիկ պատմություն եմ կարդում. Ծովագյուղում ինչ-որ 25-ամյա տղա փախցրել է Քյավառի գյուղերից ինչ-որ 19 տարեկան աղջկա, բռնաբարել ա գառաժում՝ ավտոյի մեջ, բայց աղջիկը գնացել, բողոքել ա։ Հիմա ի՞նչն ա ջղայնացնում. Ծովագյուղի գյուղապետը, մեկնաբանելով այս իրադարձությունը, հայտարարում ա, որ վիձիծե լի, էդ բռնաբարություն չի, կբարիշեն իրար հետ, բան-ման...

Իրադարձությունը շարքային է, բայց երևույթը բավականին խոր արմատներով արխաիզմ է, որից ոչ մի լավ բան չի ստացվում։ Իմ խորին համոզմամբ, որպեսզի մեր մոտից արմատախիլ արվի էդ «աղջիկ փախցնելու» ադաթը, պետք ա մի քանի տասնյակ տենց ջիգիթի, այնուամենայնիվ, նստացնեն բռնաբարության համար, ու բոլոր էդ դեպքերին լայն հրապարակայնացում տան, որպեսզի հարցի զգայականության սանդղակը բարձր լինի, ու տեղից հելած սպերմատոքսիկոզով ամեն բալամ չկարանա՝ գնա, մեկի կյանքը կոտրի ու փաստի առաջ կանգնացնի՝ թե բա տես, քեզ էլ մեկ ա ոչ ոք չի առնի, արի՝ իմ կնիկը դառի, մեկ ա՝ բանը բանից անցել ա։

Առաջինը պետք ա կոտրել էդ անպատժելիության կարծրատիպը, որ կարաս մարդ առևանգես ու բռնաբարես, հետո համոզես, որ չբողոքի, ու թեման ջրվի։ Հետո պետք ա փոխել հանրային գիտակցությունը, որ, այ տավարներ, Ձեր աղջկան, Ձեր քրոջը, Ձեր բարեկամին կամ էլ ծանոթին սիրեք ու հարգեք՝ անկախ էդ անտեր կուսաթաղանթի առկայությունից, առավել ևս, որ ինքը դա կորցրել ա ոչ իրա կամքով, այլ դառել ա բռնության զոհ։ Դեռ մի բան էլ ավելի, տենց դեպքերում էլ ավելի հոգատար ու ուշադիր պետք ա լինեք նրանց նկատմամբ, որովհետև նրաք զոհ են ու ունեն Ձեր կարիքը։

Կտեսնեք, հենց էս հարցի լուծմանը լուրջ մոտեցում ցուցաբերի պետությունը, մի երկու տարի հետո մեզ մոտ մատների վրա կհաշվենք սենց դեպքերը։