Պայթյուն՝ Լոնդոնի Բեյքեր սթրիթ փողոցում


12:04 , 20 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Բրիտանական Sky News հեռուստաալիքը հաստատել է ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Լոնդոնի հայտնի Բեյքեր սթրիթ փողոցում պայթյուն է որոտացել: Նմանատիպ տեղեկատվություն տարածել են նաև այլ ԶԼՄ-ներ:

«Բեյքեր սթրիթում հայտնաբերվել է լքված մեքենա: Վերահսկվող պայթյուն է իրականացվել: Սակայն դա քրեական գործ չէ», - ասել է ոստիկանության մամլո քարտուղարը:

Միևնույն ժամանակ, ոչ մի բացատրություն չի հաղորդվել, թե ինչու այդ միջադեպը չի հետաքննվի ոստիկանության կողմից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ կասկածելի մեքենայի պատճառով Լոնդոնի Բեյքեր սթրիթում ոստիկանությունն արգելափակել է երթևեկությունը և համանուն մետրոյի կայարանից տարհանել մարդկանց: