Մի ամբողջ քաղաքապետարան տարիներ շարունակ չի կարողանում մի հատ քաղաքի վերգետնյա տրանսպորտի հարց լուծել


11:34 , 20 նոյեմբեր, 2015

Երևանի հասարակական վերգետնյա տրանսպորտի հետ կապված էլ հարց չկա՞, փաստորեն, ամեն ինչ նորմա՞լ է, եթե գինը մնաց անփոփոխ:
Մի ամբողջ քաղաքապետարան իր ամեն ինչով արդեն տարիներ շարունակ չի կարողանում մի հատ քաղաքի վերգետնյա տրանսպորտի հարց լուծել: Արդեն ոչ թե ամոթ է, ոչ էլ ծիծաղելի, այլ դա ուղղակի թշնամական վերաբերմունք է մայրաքաղաքի բնակիչների նկատմամբ:
Ու նենց չի, որ կարգավորման միակ տարբերակը գինը բարձրացնելն է, իրենք էլ չեն ուզում բարձրացնեն, դրա համար չեն զբաղվում այդ հարցով: