Փարիզում ահաբեկչության կազմակերպման կասկածյալին սկսել են փնտրել Նիդեռլանդներում.CNN


10:44 , 20 նոյեմբեր, 2015

826482

Նիդեռլանդների իրավապահ մարմինները միացել են Փարիզում ահաբեկչական գրոհների կազմակերպման կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի որոնումներին: Այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Աբդեսլամն ավելի վաղ ապրել է այդ երկրում: Իշխանությունների տվյալներով՝ նա կարող է գտնվել նաև Ֆրանսիայում կամ Բելգիայում:

Նոյեմբերի 17-ին Սալահ Աբդեսլամի եղբայրը՝ Մուհամմադը, խորհուրդ էր տվել նրան հանձնվել:

Մուհամմադն ապրում է Բրյուսելում, որտեղ որոշ ժամանակ գտնվել է նաև նրա եղբայրը:

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ հակաահաբեկչական 6 գործողությունների ընթացքում Բրյուսելում ձերբակալվել է 9 մարդ: