Ֆրանսիայի օդուժը երկու օրում Սիրիայում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 35 օբյեկտ


09:15 , 20 նոյեմբեր, 2015

004473B800000258-0-image-a-6_1427227849452Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը վերջին երկու օրերին Սիրիայում ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների 35 օբյեկտ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը:

Ոչնչացված օբյեկտների թվում են ահաբեկիչների նախապատրաստման երկու ճամբար և 4 հրամանատարական կետ: