Ամերիկուհին երկրորդ անգամ վիճակախաղի տոմսով 1 միլիոն դոլար է շահել


05:47 , 20 նոյեմբեր, 2015

powerballԱմերիկուհի Կոնստանս Կարպենտինոն ակնթարթային վիճակախաղով երկրորդ անգամ շահել է 1 միլիոն դոլար, հայտնում է Associated Press-ը:

Նախկին 1 միլիոնը նա շահել է 1996 թվականին: Երկու դեպքում էլ Սթոունհեմ քաղաքի բնակչուհին տոմսը գնել է նույն սուպերմարկետից:

Բացի այդ, նույն խանութում մի անգամ նա տոմս է գնել, որով շահել է 20 հազար դոլար: Ամերիկուհու խոսքերով` նա վիճակախաղի տոմս է գնում ամեն շաբաթ: Վերջին շահումով նա պլանավորում է իր ընտանիքի համար կազմակերպել «շատ յուրահատուկ Սուրբ Ծնունդ»: