Կրասնոդարի գլխավոր տոնածառը զարդարում են հետապոկալիպսիսյան Մոսկվայի նկարներով (photo)


04:20 , 20 նոյեմբեր, 2015

Կրասնոդարի Թատերական հրապարակում արդեն զարդարում են ամանորյա տոնածառը։ Բայց դրա վրայի որոշ նկարների առկայությունը բավական տարօրինակ է։ 22 մետրանոց արհեստական եղևնին շրջապատված էր թեմատիկ ամանորյա նկարներով, բայց դրանցից երկուսը պատկերում էին ձմեռային Կարմիր հրապարակն աշխարհի վերջից հետո։ Այս լուսանկարները մեծ արձագանք գտան համացանցում, իսկ տեղի բնակիչները պնդում են, որ դրանք մնացել են դեռ անցած տարվա զարդարանքներից։