ԴԱԻՇ-ը 1800 քուրդ-եզդիների է սպանել


01:52 , 20 նոյեմբեր, 2015

kurdsԻրաքի խորհրդարանի անդամ, ազգությամբ քուրդ Վիան Դահիլը հայտարարել է, որ իրաքյան Մոսուլ քաղաքի գրավումից հետո ԴԱԻՇ-ի կողմից սպանվել է 1800 քուրդ-եզդի, իսկ 5830 քրդեր համարվում են անհետ կորած, հայտնում է Middle East monitor-ը: Դահիլը հայտարարել է նաև, որ իր 2000 ցեղակիցներին հաջողվել է գերությունից փախչել կամ փրկագնով ազատվել:

Նշենք, որ քուրդ-եզդիներն Իրաքում սակավաթիվ էթնիկ կրոնական խումբ են, որոնք ապրում են Մոսուլ և Սիջար քաղաքներում: Այդ ժողովրդի ոչ մեծ մասն ապրում է Թուրքիայում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Հայաստանում: