Հորդանանի արևմտյան ափին հարձակում են գործել իսրայելցիների վրա


00:25 , 20 նոյեմբեր, 2015

1153937711Հորդանան գետի արևմտյան ափին` Գուշ-Էտիցոն բնակավայրի մերձակայքում պաղեստինցիները գնդակոծել են ավտոմեքենան, որի արդյունքում զոհվել է իսրայելցի, և ևս 5 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Իսրայելում ԶԼՄ-ները, սակայն, հայտնում են, որ սպանվածները երկուսն են` Իսրայելի 50-ամյա բնակիչն ու 18-ամյա զբոսաշրջիկը` ԱՄՆ-ից:

Երկու հարձակվողները սպանվել են Իսրայելի անվտանգության ուժերի կողմից, ևս մեկին հաջողվել է թաքնվել: Տարվում են որոնողական աշխատանքներ: