ԱՄՆ-ի իշխանությունները որևէ տեղեկություն չունեն ԻՊ-ի կողմից ամերիկյան քաղաքների համար սպառնալիքների մասին


22:52 , 19 նոյեմբեր, 2015

600px-flag_of_islamic_state_of_iraq-svgAraratnews.am-ը գրում է.

MSNBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները որևէ տեղեկություն չունեն ԴԱԻՇ-ի կողմից ամերիկյան քաղաքների համար սպառնալիքների մասին։ Այդ մասին հեռուստաալիքի եթերում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն։

«Մենք չունենք Վաշինգտոնի հանդեպ իրական սպառնալիքների մասին վստահության արժանի տեղեկություններ։ Դա վերաբերում է նաև մյուս քաղաքներին։ Դրա հետ մեկտեղ, անթույատրելի է զգոնությունը կորցնելը։ Մենք օգտագործում ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները»,- ասել է Մոնակոն։ Մոնակոն հավելել է, որ երկրի հատուկ ծառայությունները մանրակրկիտ ստուգում են երկիր ժամանող փախստականներին, ինչի համար էլ ահաբեկիչներին շատ բարդ կլինի ներգաղթյալի անվան տակ ԱՄՆ ներթափանցելը։

Ավելի վաղ ԴԱԻՇ-ը սպառնացել էր ահաբեկչություններ իրականացնել Վաշինգտոնում ու Նյու Յորքում։