22:21 , 19 նոյեմբեր, 2015
Այն գտնվում է Կորճայք նահանգի Ճահուկ գավառում: Ըստ Թովմաս Արծրունու՝ մ.թ.ա. IIդ. առաջին կեսին հիմնել է Կորդվաց իշխանուհի Ջայլամարը և անվանել Ջլմար: Վաչե Արծրունու որդի Սահակը, ամուսնանալով Ջայլամարի դուստր Անույշի հետ, դարձել է Ջլմարի տերը: Սահակ Արծրունու որդի Աշոտի մահից հետո Ջլմարն անցել է Արշավիր Արծրունու որդի Համասին: Այնուհետև մինչև IXդ. Ջլմարը եղել է Վասպուրականի Արծրունիների կարևոր ռազմական հենակետ:
IXդ. կեսին արաբ զորավար Բուղան, հազարավոր զոհեր տալով, գրավել է Ջլմարը; Շուտով Աշոտ Բ Արծրունու եղբայր Գուրգենը ոչնչացրել է արաբական կայազորը և ազատագրել Ջլմարը: Արծրունիների արտագաղթից և թուրք-թաթարական նվաճումներից հետո Ջլմարում հաստատվել ու աստիճանաբար գերակշռություն են ստացել քրդական ցեղերը:
Ուշ միջնադարյան Ջլմարը քրդական և թուրքական աղավաղմամբ կոչվել է Ջուլամերկ կամ Ճուլամերկ:
XXդ. սկզբին Ջլմարը Վանի նահանգի Հաքքարիի գավառի Ջուլամերկ գավառակի կենտրոնն էր, այժմ՝ Հաքքարի:
Հ.Գ. Դիտողություններն ու նկատողությունները սիրով կընդունեմ...