ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին. Արցախի ԱԳ


22:00 , 19 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պատրաստ են ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչին: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից` այդ մասին Tert.am-ի հարցին ի պատասխան նշել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի կայանալիք նիստում,  որի ժամանակ հնարավոր է ընթանա Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման քննարկում, ենթադրվում է արդյոք ԵԽԽՎ զեկուցողի այց ԼՂՀ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ