Աննա Չուրինա. «Playboy»-ի հրեշտակը


21:15 , 19 նոյեմբեր, 2015

Աննա Չուրինա. «Playboy»-ի հրեշտակըNewmag.am-ը գրում է.

Նա սկզբում երազում էր դառնալ օտար լեզուների մասնագետ, թեև 174 սմ հասակը թույլ էր տալիս զուգահեռ զբաղվել մոդելի կարիերայով: Բայց մի օր՝ առաջին բուհն ավարտելուն պես, հասկացավ, որ պիտի գնա կինո ու դառնա դերասանուհի: Դերն ու կերպարը իրենն են, իսկ սերտած անգլերենը, իտալերենը կօգնեն, որ նոր դեր ստանա, այն էլ Ռուսաստանից դուրս: Եվ այդպես էլ մեկը օգնեց մյուսին:

Աննա Չուրինան հիմա ռուսական կինոյում հայտնի դեմք է: Առաջինը «Օլիգարխը» ֆիլմում մարմնավորած լրագրողի կերպարն էր: Այնուհետև միանգամից հայտնվեց երկու ամերիկյան կինոնկարում՝ «Aphrodisia» և «The Sunsetters»: Այսօր նրա կինոցանկում բազմաթիվ հայտնի ֆիլմեր են՝ մրցանակակիր ու շուկայի առաջատար, բարձր վարկանիշ ունեն նրա մասնակցությամբ հեռուստասերիալները: Պորտֆոլիոյի խցիկի առջև այսօր հայտնի դերասանուհու անկեղծության կադրն է:

churina

«Ես ծնվել եմ Ուրալում և մանկուց դահուկ էի քշում: Չեմ պնդի, թե շատ էքստրեմալ սպորտաձև է, թեև այժմ տարված եմ դահուկներով: Ինձ դուր է գալիս դահուկ քշելը, բայց օրինակ` օդապարիկ նստել չեմ համարձակվի: Մոդելային բիզնեսը հոբբի էր: Հոգևոր ներաշխարհի ներկայացում, շփում չկար, իսկ դերասանի համար բեմը, հանդիսատեսի հետ կապը, կերպարը մարմնավորելը սեփական անձի վերապրումներն են: Դերասանի մասնագիտությունը ինձ թույլ է տալիս անընդհատ բացահայտել մարդու ներաշխարհը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ