«Արսենալ»-ը երկրպագուն դրամահավաք է սկսել՝ Մեսսիին աշխատավարձ վճարելու համար


19:52 , 19 նոյեմբեր, 2015

ea65ac934e5523f82f3a41265b3137d9«Արսենալ»-ի երկրպագուներից մեկը ցանկանում է, որպեսզի «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լոնդոն տեղափոխվի:

Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Մեսսին կարող է «Արսենալ» տեղափոխվել, եթե ակումբը նրան շաբաթական 600 հազար ֆունտ վճարի:

Մեթ Կլարկին ոգևորել է այդ նորությունը: Նա դրամահավաք է սկսել՝ ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները բավարարելու համար:

Կլարկը մտադիր է լոնդոնյան ակումբի 599 999 երկրպագու գտնել, ովքեր ամեն շաբաթ մեկ ֆունտ կվճարեն՝ Մեսսիին «Արսենալ»-ում տեսնելու համար: