19:40 , 19 նոյեմբեր, 2015
Elq.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից իր 55-ամյա քրոջը ծեծելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսնալուծված 44-ամյա Ա. Օհանյանը բնակվել է իր 55-ամյա քրոջ հետ, ում հետ ունեցել է լարված փոխհարաբերություններ՝ նրան մեղադրելով իր ամուսնալուծության մեջ։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում տղամարդը վերադարձել է տուն և քրոջը կրկին մեղադրել իր ամուսնալուծության մեջ, ապա նաև բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Նախնական քննության տվյալներով՝ ոտքերով և բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 55-ամյա քրոջ գլխին և մարմնի տարբեր մասերին՝ սպառնալով կոկորդը կտրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ